Թուրքիայում հանքահորում գազի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել

23 Հոկտեմբերի 2026, 13:00

Միջազգային

Թուրքիայի հյուսիսում՝ Գելիք քաղաքում, մասնավոր ածխահանքում գազի պայթյունի հետևանքով երկու բանվոր է զոհվել, ևս հինգը՝ տուժել։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։

Նշվում է, որ տուժածներից երկուսի վիճակը ծանր է։