Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում
24 Հոկտեմբերի 2026, 17:30
«Աերոֆլոտ» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում։ Այս մասին հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները վերսկսել են բնականոն աշխատանքը, սակայն չվացուցակներում դեռևս պահպանվում են զանգվածային խափանումները․ ավելի քան 200 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։