Արշակ Սրբազանը կկարողանա բուժում ստանալ Վաղարշապատից դուրս․ դատարանը բավարարել է միջնորդությունը
26 Հոկտեմբերի 2026, 16:56
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ներկայացված միջնորդությունը։
Բարձրաստիճան հոգևորականը կկարողանա բուժում ստանալ Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գտնվող որոշակի բժշկական հաստատություններում։ Այս մասին հայտնել է Արշակ Սրբազանի պաշտպաններից Արսեն Բաբայանը։
«Մեր միջնորդությունը բավարարվել է։ Քանի որ անհրաժեշտ էր հետազոտել բժշկական փաստաթղթեր, դատարանին խնդրեցի նիստն անցկացնել դռնփակ, որպեսզի Սրբազանը առողջության վերականգնման և պահպանման նպատակով կարողանա բուժում ստանալ Վաղարշապատ համայնքից դուրս գտնվող կոնկրետ բժշկական հաստատություններում։ Դատարանը բավարարեց միջնորդությունը»,- նշել է պաշտպանը։