Փաշինյանը գերագնահատում է իր պոտենցիալը․ Աննա Գրիգորյան
02 Նոյեմբերի 2026, 13:27
Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով, համոզմունքներով և ժողովրդից ստացած մանդատով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ պատգամավորները մանդատ չեն ստացել ալիևյան Սահմանադրության օգտին քվեարկելու համար։
«Հետևաբար, Փաշինյանն ուզում է ճնշումներ գործադրել։ Թող գործադրի, դրանից ոչ մի բան չի փոխվում, ընդամենը հակաօրինական գործողություններ է հրահրում։ Ավելին, եթե իր մտքին կա քաղաքացիական բախումներ հրահրել, շատ վատ է։ Իհարկե, մենք հակված չենք դրան և ամեն բան անելու ենք, որպեսզի դա թույլ չտանք։
Երբ Փաշինյանը խոսում է, որ ժողովրդի միջոցով դուրս են գալու և ճնշեն, ինքը գերագնահատում է իր պոտենցիալը։ Վարչական ռեսուրսը դուրս չի գալու ալիևյան Սահմանադրության համար»,- ասել է պատգամավորը։