Ֆլորիդայի Փալմ Բիչում ինքնաթիռի վթարի վայրից կտարհանեն մոտ 600 մարդու

02 Նոյեմբերի 2026, 14:30

Միջազգային

Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում բիզնես-ինքնաթիռի վթարի վայրից մոտ 600 մարդ կտարհանվի։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է երրորդ վարչական շրջանի հանձնակատար Ջոել Ֆլորեսը։

«Այս պահին մեր առաջնահերթությունը վթարի վայրին հարակից տարածքից մարդկանց տարհանելն է։ Նրանք շուրջ 600-ն են։ Մենք պետք է համոզվենք, որ նրանք կունենան գիշերելու տեղ և սնունդ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆլորեսը։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է Փալմ Բիչ շրջանի շերիֆի գրասենյակը X սոցիալական ցանցում։

Պաշտոնյայի խոսքով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ճանապարհին՝ Trailer Park-ի (շարժական տներ) միակ մուտքի մոտ։ Արդյունքում մուտքն արգելափակվել է։

Ֆլորեսը հավելել է, որ բոլոր բնակիչներին կտեղավորեն Փալմ Բիչ շրջանի երկու ապաստարաններում և անհրաժեշտ օգնություն կտրամադրեն նրանց։

Հիշեցնենք, որ Learjet 60 բիզնես-ինքնաթիռը կործանվել է Փալմ Բիչ շրջանում՝ Գրինեյքերս քաղաքի մերձակայքում։ Վթարի ժամանակ օդանավը դիպել է ծառին և վնասել էլեկտրահաղորդման գծերը։

Օդանավում եղել է 9 մարդ։ Նրանցից ոչ ոք չի փրկվել։