Խաղաղության հարցում Ադրբեջանի վարքագիծն անկեղծ չէ․ Արամ Վարդևանյան

02 Նոյեմբերի 2026, 14:45

Քաղաքականություն

Խաղաղությունը պետք է լինի իրական և չպետք է լինի զիջումների հաշվին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Հայ հասարակությունն արդեն առավել քան բավարար, մի բան էլ ավելի, ողբերգական զիջումների գնացել»,- նշել է նա։

Վարդևանյանի խոսքով՝ իշխանությունները հասարակությանը ներկայացրել են խաղաղության օրակարգ, սակայն այժմ պարզվում է, որ այդ գործընթացի վերաբերյալ բազմաթիվ հարցեր անպատասխան են։

«Տեսնելով Ադրբեջանի վարքագիծը՝ ես այնտեղ անկեղծություն չեմ տեսնում։ Խաղաղության օրակարգում շատ կարևոր է նաև դրան հավատալը, անկեղծորեն դրան հավատալը և փոխադարձությունը։ Ես դրանցից ոչ մեկը չեմ տեսնում։ Ես տեսնում եմ դեռևս մի պետություն, որը քսենոֆոբիայի մեջ թաթախված է, որը դեռևս Սաֆարովին փառաբանում է և որևէ մի ապրումակցման զգացում նույնիսկ Շաքիի դեպքերի վերաբերյալ չի հայտնել»,- ասել է Արամ Վարդևանյանը։