Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
02 Նոյեմբերի 2026, 15:15
Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը Ֆիլիպ թագավորին է ներկայացրել հրաժարականի դիմում՝ 2027 թվականի պետական բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողման պատճառով։ Այս մասին ասվում է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Որպես կանոն՝ միապետը մերժում է կառավարության ղեկավարի հրաժարականի առաջին դիմումը և նրան հանձնարարում ևս մեկ փորձ կատարել բանակցություններում։ Հաճախ քաղաքական ճգնաժամի սպառնալիքի տակ կուսակցությունները գնում են փոխզիջումների, եթե նրանց մեծամասնությունը չհամարի, որ նոր ընտրություններ կազմակերպելն իրենց համար քաղաքականապես ավելի ձեռնտու է։
Այժմ Բելգիայի կառավարությանը ռազմական ծախսերի ավելացման պայմաններում տարեկան բյուջեում պակասում է 10 մլրդ եվրո, որի որոնման համար անհրաժեշտ է կամ կրճատել սոցիալական ծախսերը, կամ բարձրացնել հարկերն ու տուրքերը:
2025 թվականին Բելգիայի պետական պարտքը հասել է 735 միլիարդ եվրոյի կամ ՀՆԱ-ի 110 տոկոսին։ Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Դե Վևերը փորձում է առավելագույն ջանքեր գործադրել՝ թույլ չտալու պարտքի հետագա աճը, այսինքն՝ բյուջեի դեֆիցիտը չփակելու նոր փոխառությունների հաշվին։