Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
02 Սեպտեմբերի 2023, 16:30
Սեպտեմբերի 2-ին կայացավ Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:
Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին Արցախին և արցախցիներին մաղթելով ոգու ամրություն և տոկունություն նման ծանր պայմաններին դիմագրավելու համար:
Միաժամանակ, ներկաների կողմից ընդգծվեց Վրաստանի լրատվականների կողմից Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների ` ոչ բավարար լուսաբանման փաստը:edited 16:06