Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը. մեկնարկել է ձայների հաշվարկը
29 Նոյեմբերի 2026, 21:00
ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է, 317 տեղամասերը փակվել են:
Մեկնարկել է ձայների հաշվարկը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 12 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 10 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։