Կատարվել է Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով
04 Սեպտեմբերի 2023, 00:00
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվել է Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։
Հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։