Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք եգիպտացորենի հաց, կարևորը՝ Ակնայի ալյուրից չի. արցախցի կին
05 Սեպտեմբերի 2023, 10:55
Արցախցի Աննա Մանգասարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է երկու հացի լուսանկար ու գրառում արել:
«Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք։ Եգիպտացորենի ալյուրից, բայց շատ համեղ։
Չենք դժգոհում, կարևորը Ակնայի ալյուրից չի»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօրվանից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ)։