Շրջափակման քաղաքական ճարտարապետների դեմ անձնական պատժամիջոցներ կիրառե՛լ. Ռենատա Ալտ

05 Սեպտեմբերի 2023, 14:27

Քաղաքականություն

Գերմանիայի Բունդեսթագի մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատասխանատուների դեմ անձնական պատժամիջոցներ սահմանել։  

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում իսկապես խիստ մտահոգիչ է, և ես ուշադիր հետևում եմ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին»,- հայտարարել է Ալտը։

«Հայպրես» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան՝ նա ասել է, որ իրավիճակի բարելավման նպատակով քննարկումներ է անցկացնում որոշում կայացնողների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ վստահեցնելով, որ կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ բնակչության՝ մարդու իրավունքների ապահովման համար:

«ԵՄ-ն կարող է արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա միայն կենտրոնացված ուժով։ Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը պետք է հանդես գան նախաձեռնություններով՝ «շրջափակման քաղաքական ճարտարապետների դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու համար»»,- ընդգծել է Ալտը։