ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով. Սերգեյ Ռյաբկով
07 Սեպտեմբերի 2023, 11:47
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է սեպտեմբերի 11-ից Հայաստանի տարածքում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են մտահոգության տարրով։
«Իհարկե, մենք դրան ուշադրություն դարձրինք, և Հայաստանում մեր դաշնակիցների լրջագույն ուշադրությունը դարձրինք նրա վրա, որ դա մտահոգության տարրով ենք ընկալում:
Մոսկվան ելնում է նրանից, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։