Ստեփանակերտում տեղի է ունեցել ձյուդոյի հանրապետական առաջնություն

14 Մայիսի 2023, 21:15

Սպորտ

Այսօր՝ մայիսի 14-ին, մայրաքաղաքի համար 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անց է կացվել Ձյուդոյի հանրապետական առաջնություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնության բացման արարողությանը ներկա էին՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, սպորտի ոլորտի  պատասխանատուներ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Իվան Ազիզբեկյանը պատմել է, որ չնայած մարզումների համար հարմարավետ դահլիճների  ու  համապատասխան մարզագույքի խնդիրներին, մարզիկները սիրով էին  հաճախում պարապմունքների:

«Ժամանակի հետ բարելավվեցին նաև ձյուդոյի մարզումների համար անհրաժեշտ պայմանները։ Այժմ արդեն դրանք  իրականացվում են վերանորոգված ու կահավորված երկու դահլիճում»,-ներկայացրել է Ի. Ազիզբեկյանը:

Տասնվեցամյա Ալեքսեյ Ավանեսյանը ձյուդո մարզաձևով զբաղվում է արդեն 11 տարի։ Հանրապետական առաջնությանը մասնակցել է 66 կիլոգրամ քաշային կարգում:

«Շրջափակումը խանգարել է մասնակցելու՝ Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող մրցումներին, բայց այդ չեմ ընկճվում՝ շարունակելով քրտնաջան աշխատել  ավելի լավ արդյունքներ գրանցելու  համար»,-ասել է պաըանի մարզիկը:

Ձյուդոյի հանրապետական առաջնությունն ընթացել է  երեք փուլով, որին  21 քաշային կարգերում մասնակցել է 5-17 տարեկան 150 մարզիկ՝ մարզիչներ Իվան Ազիզբեկյանի, Գոռ Ազիզբեկյանի, Մհեր Պողոսյանի և Սոսե Բալասանյանի թիմերից։

Нет описания.

Հաղթող թիմերը պարգատրվել են մեդալներով ու պատվոգրերով։

Нет описания.
Нет описания.
Нет описания.

Հիմա եթերում