Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հերքում է դեսպանատանը վերագրվող հայտարարությունը

07 Սեպտեմբերի 2023, 22:30

Քաղաքականություն

Քիչ առաջ տելեգրամյան ալիքները հայտնում էին, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իր քաղաքացիներին հայտնել է, թե հանգստի նպատակով պետք չէ մեկնել Ադրբեջանին կից տարածաշրջաններ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հերքել է այդ լուրերը։

«Կեղծ լուրեր։ Մեր ճանապարհորդական առաջարկությունները Հայաստանում չեն փոխվել 2023 թվականի հուլիսից ի վեր»,- գրել է դեսպանը X միկրոբլոգում։