Օգնեք մեզ կանխել ևս մեկ Հայոց ցեղասպանություն. Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

08 Սեպտեմբերի 2023, 22:01

Քաղաքականություն

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

«Օգնեք մեզ կանխել ևս մեկ Հայոց ցեղասպանություն։ Ադրբեջանը փակել Արցախի բնիկ քրիստոնյա հայերի ճանապարհն աշխարհի հետ` սովը որպես զենք օգտագործելով տարածաշրջանի հայ բնակչության դեմ։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն և ողջ աշխարհը քայլեր ձեռնարկեն հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար», — ասվում է «Rolling Stone» ամսագրում հրապարակված՝ Քարդաշյանի հոդվածում: