Հայ դաշնակահարուհին ելույթ կունենա Ռուսաստանի ազգային նվագախմբի 33-րդ համերգաշրջանի բացմանը
10 Սեպտեմբերի 2023, 12:45
Ռուսաստանաբնակ հայազգի դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Ռուսաստանի ազգային նվագախմբի 33-րդ համերգաշրջանի բացման համերգին:
Ստեղծագործական 33-րդ տարվա մեկնարկը կտրվի 2023 թվականի սեպտեմբերի 15-ի երեկոյան Պ. Ի. Չայկովսկու անվան համերգասրահում:
Սեզոնի շրջագայության քարտեզը կներառի մի շարք ռուսական քաղաքներ՝ Սոչի, Կալինինգրադ, Վելիկի Նովգորոդ, Ուֆա, Օրենբուրգ, Սամարա, Մախաչկալա, Գրոզնի, Վլադիկավկազ և Պետերբուրգ:
Նշենք, որ 2019 թվականին Եվան ստացել է ICMA (միջազգային դասական երաժշտության մրցանակ) մրցանակ «Տարվա բացահայտում» անվանակարգում, դարձել Է «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, ինչպես նաև մենահամերգով հանդես է եկել Լոնդոնի Ալբերտ հոլում։