Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է. Արգենտինայի նախագահ

09 Սեպտեմբերի 2023, 21:40

Քաղաքականություն

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։

«Այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում Արևելյան Եվրոպայում, շատանում են դաժան հակամարտությունները, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են․ այդպիսին է Ադրբեջանի կողմից  Լաչինի միջանցքի արգելափակումը, որն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է: Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման գերագույն մեթոդի», — հայտարարել է Ֆերնանդեսը:

Հիմա եթերում