Զախարյանը կարող է խաղալ «Ռեալի» դեմ. նա ապաքինվել է և պատրաստ է վերադառնալ մարզումներին
12 Սեպտեմբերի 2023, 08:35
Ռուս ֆուտբոլիստ, «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հիվանդությունից հետո պատրաստ է վերադառնալ իսպանական ակումբ:
Sports.ru-ի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Զախարյանն առողջական խնդիրների պատճառով բաց է թողել մի քանի մարզում։
«Հանգստյան օրերին նա անհատական մարզումներ է անցկացրել, թիմն ունեցել է ազատ օրեր։ Սպասվում է, որ նա այսօր կսկսի աշխատել թիմակիցների հետ»,- հայտնել են «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունից:
Սպասվում է, որ Զախարյանը պատրաստ կլինի սեպտեմբերի 16-ին «Ռեալի» դեմ խաղին՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում նրա մասնակցությունը հարցականի տակ էր։