Հարավային Օսիայի նախագահը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ

11 Սեպտեմբերի 2023, 18:21

Քաղաքականություն

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Ընդունե՛ք իմ անկեղծ շնորհավորանքները Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են Ձեր թեկնածության լայն աջակցության մասին։ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Ձեր հայրենասիրությունը, բարձր վարկանիշն ու հասարակության վստահությունը՝ բազմապատկված պետական գործունեության փորձով, վճռականությունն ու հավատը Ձեր առաքելության նկատմամբ, կոչված են արդյունք բերելու, հրատապ խնդիրների լուծմանը նպաստելու և ազգի ակնկալիքներն արդարացնելու համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում: