Հայ-ռուսական հարաբերությունների դեգրադացումը, որի պատճառը Հայաստանն է, Ադրբեջանին պատերազմի հիմք է տալիս․ Ֆրանց Կլինցևիչ

13 Սեպտեմբերի 2023, 15:17

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Արցախի սահմանների մոտ ադրբեջանական զինուժի կուտակումները։

«Կարծում եմ, որ նոր պատերազմ կլինի, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դեգրադացումը նրանց (ադրբեջանցիներին) պատճառ է տալիս նման գործողությունների դիմել։ Առայժմ նրանց տարածքում զորքերի կենտրոնացումը սադրիչ բնույթ է կրում, ինչը կարելի է արդարացնել տարբեր այլ բաներով, բայց մտադրությունները, որոնք կան, դրանք վերացել», — ասել է Ֆրանց Կլինցևիչը:

Նրա կարծիքով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած են գլոբալ երկրներ, որոնք ունեն իրենց նպատակներն ու խնդիրները։

«Հակամարտությունը, որն այդքան դժվարությամբ մարվեց կողմերի մշտական դժգոհության պայմաններում, անընդհատ բորբոքվում էր, և Հայաստանի հետ մեր հարաբերությունների վարկաբեկումը սադրիչ դրվագ է, որից կարող են օգտվելվերցնել և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում գոյություն ունեցող որոշակի ուժեր։ Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում մենք կխոսենք լուրջ, լո՛ւրջ հակամարտության մասին»,- ասել է Կլինցևիչը։

«Այն խաղերը, որ Հայաստանը խաղում է Ամերիկայի հետ, հավաքական Արևմուտքի հետ՝ փորձելով նստել երեք-չորս աթոռի վրա, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Նրանց համար ո՛չ Ռուսաստանը, ո՛չ մեր հետխորհրդային տարածքը նշանակություն չունեն։ Բայց նրանք, իհարկե, կցանկանան վնասել Ռուսաստանին, ստեղծել որոշ նախադեպեր, որոնցովվրա հետո կարող են հիմնվել։ Ես շատ վատ եմ վերաբերվում այդ գործողություններինուև դրանց հետևանքներին, որոնք իրականացվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից»,- նշել է Կլինցևիչը։

Պատասխանելով Արցախ ադրբեջանական ներխուժման դեպքում Ադրբեջանի զինված ուժերի և ռուս խաղաղապահների միջև բախման հնարավորության մասին հարցին՝ Կլինցևիչը նշել է.

«Նրանց համար դժվար է դա անել, չեմ կարծում, որ մոտ ապագայում դա տեղի կունենա այնտեղ, բայց այս հարաբերությունների դեգրադացիան, որում Հայաստանը շատ մեծ բացասական դեր ունի, շարունակվում է։ Եվ այսօր նրանք (ադրբեջանցիները) անպայման կօգտվեն դրանից»,- եզրափակել է Ֆրանց Կլինցևիչը։