Ադրբեջանը վտանգում է հայ ժողովրդի մեծ մասի կյանքը՝ կտրելով Լաչինի միջանցքը և որբ թողնելով մի ամբողջ ժողովրդի. Արգենտինայի նախագահ

14 Սեպտեմբերի 2023, 12:35

Քաղաքականություն

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Բուենոս Այրեսում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված համաժողովի ժամանակ հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության շրջափակումը։

«Անցյալ տարի մեր ուշադրության կենտրոնում էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Բայց բռնությունը տարածվում է նաև շատ այլ վայրերում։ G20-ում իմ առաջին ելույթում ես նշեցի բռնության մասին, որին ենթարկվում է հայ ժողովուրդը՝ սկսած Ադրբեջանի գործողություններից, որը վտանգում է հայ ժողովրդի մեծ մասի կյանքը՝ կտրելով Լաչինի միջանցքը և որբ թողնելով մի ամբողջ ժողովրդի։ Եվ այնուամենայնիվ, այս ամենին արձագանք չկա, կա լռություն»,-ասել է Ալբերտո Ֆերնանդեսը։

Հիմա եթերում