Էրդողանը Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին պատրաստ չէ չլինել երկրի նախագահ․ Ռուբեն Մելքոնյան
15 Մայիսի 2023, 10:47
Առաջիկա ժամերին պարզ կլինի` արդյոք Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, թե կգործի «փոքր քայլերի ճարտարապետությունը», որը կապահովի Էրդողանին հաղթանակից բաժանող ձայների մեկ տոկոսը, ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
«Շատ կարճ Թուրքիայում ընտրությունների և անձամբ Էրդողանի մասին` «Մաուգլի» մուլտֆիլմի մոտիվներով. “Акела промахнулся!”, բայց не полностью, բայց և այնպես` “стае нужен новый вожак”.
Շարունակում եմ կարծել, որ Էրդողանը Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին` 2023 թ. հոկտեմբերին, պատրաստ չէ չլինել երկրի նախագահ: