Իշխանության օրոք, որը նախկինում քննադատում էր պետական պարտքի ավելացումը, այն աճել է 63%-ով. Ամիրխանյան
14 Սեպտեմբերի 2023, 23:10
Իշխանության օրոք, որը նախկինում քննադատում էր և ցանկացած պարտքի նոր միջոցների ներգրավման նախագծի դեմ էր քվեարկում, պետական պարտքը ավելացել է՝ շուրջ 63 %-ով
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ փորձելով ներկայացնել, թե դա ինչի հետևանք կարող է լինել։
«Պետական պարտքի նմանատիպ աճը և այլ հանգամանքներ գործոններ են, որոնք թույլ չեն տալիս պնդելու, որ պետական պարտքի ներգրավումը պետությունների համար բնականոն, օրինաչափ գործընթաց է և նորմալ է պայմանավորված մի շարք գործոններով։ Բայց, այնուամենայնիվ, իշխանությունների նախկին դիրքավորումը և ներկայիս փաստը ստիպում է որոշակիորեն այլ ուղղություններով նայել։ Նույն Նիկոլ Փաշինյանը նախկինում նշում էր, որ կա մեծ կոռուպցիա և դրա պատճառով է, որ ներգրավվող միջոցներն ըստ նպատակի չեն ծախսվում»,- ասել է Ամիրխանյանը։
Ըստ նրա, հարց է առաջանում՝ այսօր չունե՞նք ռիսկեր, մտավախություններ նույն կոռուպցիայի հետ կապված։
«Եթե այդ կանխավարկածով հարցին մոտենանք, ապա, ի՞նչ եք կարծում, մենք այսօր դրա մասով ունե՞նք բավարար իրավիճակ կամ չունե՞նք ռիսկեր, մտավախություններ` նույն կոռուպցիայի և ներգրավվող միջոցների արդյունավետ ծախսումների հետ կապված։ Մի քանի օրինակ՝ մեկ պատուհանից գնման գործընթացներ, առանց տենդերի մրցույթներ և այսպես շարունակ։ Սրանք իրավունք են տալիս ենթադրելու, որ այդ մասով խնդիրը որևէ կերպ լուծված չէ , և պետքական պարտքը շատ ավելի մեծ է»,- հավելել է Ամիրխանյանը։22:30