Ուսանողական կյանքը՝ շրջափակված Արցախում

17 Սեպտեմբերի 2023, 13:01

Կրթություն

Նոր ուսումնական տարին Արցախի պետական համալսարանում սկսվել են առանց հետաձգելու, բայց և խնդիրների մի մեծ փնջով: Ուսումնական նյութերի ու գույքի պակաս, շատ դեպքերում՝ բացակայություն, անգամ հանրապետության ներսում՝ ուսանողների և դասախոսների տեղաշարժի` գրեթե անհնարինություն, շրջաններից եկած ուսանողների հացի խնդիր: Սրանք դեռ այսօրվա մարտահրավերներն են: «Ձմռանն ընդառաջ՝ խնդիրները միայն ավելանալու են», — , չեն թաքցնում Մայր բուհի պատասխանատուները: