«Ավելորդը». Audiobook

16 Սեպտեմբերի 2023, 22:00

Կրթություն

AlphaNews-ի նոր ու բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը»: Սա պատմվածք է մարդկային ժլատության ու արժեքների կորստի մասին: Հաճի աղան, երբ իմանում է՝ թուրքը քաղաք է հասնում, անդամալույծ ու հիվանդ քրոջ՝ Սրբունի փոխարեն հարստությունն է նախընտրում իր հետ վերցնել, փրկվել: Հետո, իհարկե, զղջում է…

Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի որևէ երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։

Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։ «Ավելորդը»-ը 7-րդ դասարանի ծրագրում է: Նախագիծն անփոխարինելի է, հատկապես, հայերենին չտիրապետող, բայց արմատներին հավատարիմ մնալ ցանկացող սփյուռքյան լսարանի համար: