Վահան Բիչախչյանի գոլը նպաստել է «Պոգոն»-ի հաղթանակին. տեսանյութ

16 Սեպտեմբերի 2023, 22:50

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում, «Պոգոն»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Կորոնա»-ին: Տան տերերին հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով: «Պոգոն»-ի առաջին գոլը` խաղի առաջին կեսի վերջնամասում խփեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Այս տուրից հետո «Պոգոն»-ը մրցաշարային աղյուսակում 10-րդն հավաքած 9 միավորով: