Մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը․ ԱԳ փոխնախարար
15 Մայիսի 2023, 13:55
Այսօր րագրողների հետ զրույցի ժամանակ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել է, որ երեկ Բրյուսելում «միջանցքի» մասին չի խոսվել, ինչը ցույց է տալիս միջնորդների դիրքորոշումը:
«Ինչ վերաբերում է միջանցքային տրամաբանությանը, այս անգամ, համենայն դեպս, դա ընդհանրապես չի հնչել, ինչը նշանակում է, որ մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում այդ եզրույթը և արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները», — ասել է Հովհաննիսյանը։
Լրագրողների այն հարցին պատասխանելով, թե ինչպես նշվում է, կողմերի դիրքորոշումները մոտ են տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում և ինչ շինաշխատանքների մասին է խոսք գնում՝ Պարույր Հովհաննիսյանն արձագանքել է, որ այդ ճանապարհների հարցը հայկական կողմի կարմիր գծերից մեկն է, ուստի մինչ դրանց մասով ժամկետներից խոսելը դեռ պարզելու հարցեր կան։