Եվգենի Պետրոսյանը տոնել է ծննդյան 78-ամյակը
18 Սեպտեմբերի 2023, 15:48
Հաղորդավար, հումորիստ, գրող, ՌԽՖՍՀ ժողովրդակ արտիստ Եվգենի Պետրոսյանը դարձել է 78 տարեկան։ Եվգենի Պետրոսյանը ծնվել է 1945 թվականին, Բաքվում, հայ մաթեմատիկոս Վահան Մեջլումի Պետրոսյանցի (1903-1962) և հրեա Բելլա Գրիգորևնայի (1910-1967) ընտանիքում։ Դպրոցական տարիներից իր նախաձեռնությամբ հանդես է եկել Բաքվի ակումբներում ու մշակութային կենտրոններում. կարդում էր առակներ, բանաստեղծություններ, ժողովրդական թատրոններում խաղում էր տեսարաններ, վարում համերգներ։
1979 թվականին հիմնել է «Մանրապատումներ» թատրոնը, որին կից գործում է «Էստրադային հումորի կենտրոն», որտեղ հավաքվել են 19-20-րդ դարերի էստրադայի պատմության բացառիկ իրեր՝ թերթեր, ամսագրեր, լուսանկարներ, վահանակներ և այլն։ Գրել է բազմաթիվ հաղորդումների սցենարներ։ Թողարկել է Ելենա Ստեպանենկոյի «Առաջ կանայք» և «Միացեք, ծիծաղում ենք» հաղորդումները։ Հեղինակ է «Ցանկանում են արտիստ դառնալ», «Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում», «Մեծ խճանկար», «Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը» գրքերի։