Եվրոպան՝ ի դեմս Միշելի, փաստացի օրինականացրել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան Արցախի դեմ. Դավիթ Բաբայան
15 Մայիսի 2023, 15:55
Եվրոպան՝ ի դեմս Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, փաստացի օրինականացրել է 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան Արցախի դեմ, ինչպես նաև հանրապետության ներկայիս պաշարումը, գրել է Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Միշելը ոչնչով չի տարբերվում Չեմբերլենից 1938 թվականի Մյունխենի համաձայնագրում: Եվրոպան ցույց տվեց, որ ինքը դեմոկրատական արժեքների հետ կապ չունի, և եկեք չխոսենք ժողովրդավարության և արժեքների մասին, քանի որ նրանք վերջապես հստակ ասացին, որ իրենք ոչ այլ ինչ են, քան աշխարհաքաղաքականությամբ կապված կոռումպացված մարդիկ։
Բայց, այնուամենայնիվ, շնորհակալություն այս «ազնվության» և Եվրոպայի իրական դեմքի ցուցադրման համար։ Միշելի հայտարարությունից հետո մնում է միայն ստորակետ դնել, որպեսզի ամեն ինչ վերջնական դառնա ու ձեւակերպվի։ Այդ ժամանակ մենք ստիպված կլինենք համապատասխան քայլեր ձեռնարկել։
Պետք կլինի վերջ տալ PR-ին ու ճակատագրական որոշումներ կայացնել։ Արցախում ոչ ոք չի համաձայնի ապրել Ադրբեջանի լծի տակ»,- գրել է Բաբայանը։