Արցախում պատերազմ է, այնպիսի պատերազմ, որ նույնիսկ 2020 թ. չի եղել. Մետաքսե Հակոբյան

19 Սեպտեմբերի 2023, 14:28

Քաղաքականություն

Ստեփանակերտում շարունակվում է ռմբակոծությունը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը:

«Արցախում պատերազմ է, այնպիսի պատերազմ, որ նույնիսկ 2020 թ. չի եղել: Ստեփանակերտը մեկ ժամից ավելի է՝ անընդհատ ռմբակոծվում է»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկ ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Արցախում սկսվել է զանգվածային հրետակոծություն:

Ֆեյբուքում արդեն կադրեր են հրապարակվել հրթիռակոծություններից: Արցախում օդային տագնապ է: Բնակիչները իջել են ռմբապաստարաններ:

Արցախի ՊԲ-ն հաղորդում է, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։