Կարեն Խաչանովը պարտվել է Հռոմում ընթացող «Մասթերս» մրցաշարում
15 Մայիսի 2023, 17:03
Աշխարհի 11-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանով, որ ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, Հռոմում ընթացող «Մասթերս» մրցաշարում չի կարողացել դուրս գալ երրորդ փուլ։
Երկրորդ շրջանի խաղում նա երեք սեթում 6:4, 4:6, 6:7 հաշվով զիջել է ֆրանսիացի թենիսիստ Գրեգուար Բարերին (ATP վարկանիշային 63-րդ համար): Հանդիպումը տևել է երկու ժամ 35 րոպե։
Հռոմում ընթացող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 7,705,780 եվրո․ մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչն է, գրում է Shantnews.am-ը: