Նա կարող է խաղալ ցանկացած առաջնությունում. Ֆրանկո Կամոցին՝ Սպերցյանի մասին
15 Մայիսի 2023, 19:21
«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին, գրում է Shantnews.am-ը:
«Հուսով եմ, որ նա կարող է ամռանը տեղափոխվել Եվրոպայի թոփ առաջնություն։ Սպերցյանը կարող է շատ լավ խաղացող լինել Իտալիայի լավագույն թիմերի համար։
Կարո՞ղ է նա խաղալ Անգլիայում:Էդուարդը տաղանդավոր խաղացող է, նա կարող է խաղալ ցանկացած առաջնությունում»,- ասել է Կամոցին Metaratings.ru-ին տված հարցազրույցում։
22-ամյա Սպերցյանի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: