4 հայ լողորդ կմասնակցի աշխարհի առաջնությանը
15 Մայիսի 2023, 19:41
Հայաստանի լողի հավաքականը ավագ մարզիչ Արման Վահանյանի գլխավորությամբ հուլիսի վերջին Ճապոնիայում կմասնակցի լողի աշխարհի առաջնությանը, տեղեացնում է Armsport.am-ը:
Հայաստանի թիմի կազմում ընդգրված կլինեն Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Աշոտ Չախոյանը և Արթուր Բարսեղյանը։
Լողի աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 20-ից 31-ը։