Ադրբեջանը Ստեփանակերտի մատույցներում կիրառել է հրաձգային զինատեսակներ. Արցախի ՏՇ

21 Սեպտեմբերի 2023, 17:10

Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ:

«Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության տեքստում: