Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի պատվիրակների թիվն ավելացել է
16 Մայիսի 2023, 09:10
Լեհաստանի Կրակովում հունիսի 21-ին կմեկնարկի Եվրոպայի ամառային երրորդ խաղերը:
Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները: Նրանցից առաջինը ուղեգիր է նվաճել երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանի, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանի, Ռաֆայել Վարդանյան-Գոռ Սարգսյան երկյակի անունները:
Վրոցլավում իրենց դիպուկությունը կորոշեն նաև ստենդային հրաձգության մարզիկ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը:
Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսևորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը / 74 կգ /:
Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական – թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց / 12 տղա , 8 աղջիկ / հավաքականը: