Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կխաղա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում

17 Մայիսի 2023, 09:30

Հայեր | Սպորտ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթել է «Միլանին»։ Այսպիսով  «Ինտերը» դուրս է եկել եզրափակիչ։

Հանդիպման 43-րդ րոպեին վնասվածք է ստացել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ «Ինտերում» խաղացող Հենրիխ Մխիթարյանը։ Նա փոխարինվել է։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։

«Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»։