Արցախում գտել են անհետ կորած համարվող 6 բնակչի. ԱՀ ՆԳՆ

28 Սեպտեմբերի 2023, 11:30

Քաղաքականություն

Արցախում անհետ կորած բնակիչների են գտել։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։
Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — նշված է հայտարարությունում։