Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու հետևանքով Ադրբեջանն ունի 198 զոհ

28 Սեպտեմբերի 2023, 23:08

Քաղաքականություն

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու հետևանքով ունի 198 զոհ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իրենց զոհերի թիվը 192-ն էր։ 180-ը ՊՆ զինծառայողներ էին, 12-ը՝ ՆԳՆ-ից, մեկը՝ քաղաքացիական անձ։