Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառույցներին անհապաղ գործել՝ պաշտպանելու հայերին. Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանո

29 Սեպտեմբերի 2023, 19:11

Կարծիք | Քաղաքականություն

Իր հավատքի համար դարեր շարունակ իսլամի և կոմունիստների կողմից հալածված հայ ժողովուրդը կրկին դարձել է դաժան էթնիկ զտումների թիրախ։ Հազարավոր հայեր լքում են իրենց երկիրը, վտարվում իրենց տներից, օտար են համարվում իրենց հայրենիքում։ Այս մասին ԱՄՆ-ում Վատիկանի նախկին նվիրակ, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Որտե՞ղ է միջազգային հանրությունը, որը միշտ պատրաստ է ընդունելու զորակոչի տարիքի իսլամական միգրանտներին, որոնք փախչում են պատերազմական գոտիներից կամ ֆինանսավորում են պրոքսի-պատերազմն Ուկրաինայում՝ ռուսական ներխուժման պատրվակով: Ո՞ւր է դյուրագրգիռ Բերգոլիոն (Պապ Ֆրանցիսկոս, աշխարհում Ժորժ Մարիո Բերգոլյեն — խմբ.), ում կարծիքով էթնիկ զտումներ չեն կատարվում։

«Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառույցներին անհապաղ գործել՝ օգնություն և պաշտպանություն տրամադրելով հայերին, բացելով մարդասիրական միջանցք նրանց ընդունելության համար և, առաջին հերթին, անհապաղ դիվանագիտական ​​քայլեր ձեռնարկելով, որպեսզի աքսորյալները շուտով վերադառնան իրենց տները»: