Արցախից բռնի տեղահանված՝ շուրջ 93 հազար անձ է ժամանել Հայաստան

29 Սեպտեմբերի 2023, 16:17

Քաղաքականություն

Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 000-ի։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հաշվառված անձանց թիվը կազմում է 69 916։