Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց օգնելու համար
30 Սեպտեմբերի 2023, 14:55
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց օգնելու համար։ Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով, որն աջակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր խաչի շարժման գործընկերներին՝ օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի շրջաններից հակամարտությունից տուժած, իրենց տներից տեղահանված հայ բնակչությանը: