ԱՄՆ-ը ինչ-որ կերպ մասնակից է այն ամենի, ինչ հիմա կատարվում է Հայաստանում. Ռոբերտ Մարգարյան

29 Սեպտեմբերի 2023, 22:33

Քաղաքականություն

ԱՄՆ-ը ինչ-որ կերպ մասնակից է այն ամենի, ինչ հիմա կատարվում է Հայաստանում։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։

«Վերաբերմունքը, որ ցույց տվեց ԱՄՆ-ը, անսպասելի էր, պարզ է, որ դա չպետք է առանց արձագանք մնա տեղի հայության կողմից։ Կարծում եմ՝ Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը ուղղակիորեն մեր արձագանքն է այն անտարբերությանը, որ ցուցաբերեց Բայդենի վարչակազմը։ Նրանք ինչ-որ կերպ այս նախագծի մասնակիցը դարձան՝ ի վնաս մեզ»,- ասել է Ռոբերտ Մարգարյանը։

Քաղաքագետը փաստում է, որ բլոկադայի օրերին բոլորը լռեցին, բայց հենց Արցախը սկսեց հայաթափվել, բոլորն արթնացան․

«Տեսնում ենք՝ քանի ամիս լռեցի՝ հակառակ բոլոր բողոքի ցույցերին, նամակներին, ոչ մի գործնական քայլ չեղավ։ Երբ տեղահանությունը սկսվեց, երբ Արցախը սկսեց դատարկվել, սկսեցին մեկը մյուսին հերթ չտալով, հասնել Արցախ, Հայաստան, մի քանի միլիոն վերցնել՝ ողորմություն տալով ու ասելով՝ եկել ենք օգնելու։ Պարզ է, որ այստեղ անկեղծություն չկա»,- եզրափակել է մեր զրուցակիցը։