Հայ ցուցարարները խոչընդոտում էին Թուրքիայի դեսպանին մասնակցել Կալիֆորնիայում տեղի ունեցող միջոցառմանը

30 Սեպտեմբերի 2023, 19:32

Քաղաքականություն

Հարավային Կալիֆորնիայի համալսարանն այսօր հյուրընկալել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրադ Մերջանին, որը ելույթ ունեցավ թուրքական արտաքին քաղաքականության մեջ հանրային դիվանագիտության թեմայի շուրջ։ Նրան միացել էր Իրաքում և Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ֆ. Ջեֆրին և Ադրբեջանի հյուպատոսը: Մինչ կոնֆերանսի սկսվելը հնչում էր հայկական դուդուկը, իսկ մասնակիցներին հյուրասիրում էին հայկական գաթա։

Հայ ցուցարարների մի մեծ խումբ հավաքվել էր միջոցառման դահլիճում, ինչպես նաև դրսում՝՝ բողոքելու որոշման դեմ՝ խոսք տալ ցեղասպանությունը ժխտող հայտնի Մեքրանին: Չնայած հայ և այլազգի ուսանողների բազմաթիվ կոչերին՝ անհապաղ չեղյալ համարել այս միջոցառումը և զերծ մնալ ցեղասպան ռեժիմի ներկայացուցիչի դասախոսությունից, որը դեռ պետք է ճանաչի իր հանցագործությունները՝ թե՛ պատմական, թե՛ շարունակական, USC Annenberg հաղորդակցության և լրագրության դպրոցը, նախընտրեց շարունակել միջոցառումը:

Հայկական ազգանուններով բազմաթիվ մարդկանց մուտքն արգելվել էր։ Նրանց, ում հաջողվել է ներս մտնել, դեսպանի ելույթից 15 րոպե չանցած դուրս հանեցին։

Խումբը շարունակեց բողոքի ակցիաները USC Annenberg-ի մոտ մինչև երեկոյան ժամը 3-ը: