Հռոմի պապը հետևում է իրավիճակին․ Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է արել
02 Հոկտեմբերի 2023, 00:44
Այս օրերին ես հետևում եմ Լեռնային Ղարաբաղում փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
«Ես կրկին դիմում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչով։ Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կնպաստեն երկարաժամկետ համաձայնագրին, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին», — ասել է նա։