Կարեն Խաչանովը զուգախաղով դուրս է եկել Պեկինում ընթացող ATP մրցաշարի կիսաեզրափակիչ

02 Հոկտեմբերի 2023, 09:30

Սպորտ

Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլևը Պեկինում ընթացող ATP China Open-ի քառորդ եզրափակչում հաղթել են ավստրալացիներ Ալեքսանդր Էրլերին և Լուկաս Միդլերին (7:5, 7:6 (7:4)։

Спорт․Экспресс-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեւել է 1 ժամ 39 րոպե։

Կիսաեզրափակչում Խաչանովը և Ռուբլևը կխաղան Յուգո Նիս/Յան Զելինսկի (Մոնակո/Լեհաստան) – Վեսլի Կոլհոֆ/Նիլ Սկուպսկի (Նիդերլանդներ/Մեծ Բրիտանիա, 2) խաղի հաղթողի հետ։

Հիմա եթերում