Արման Ծառուկյանը՝ գրեփլինգի մրցաշարի հաղթող
02 Հոկտեմբերի 2023, 20:39
Խառը մենամարտերի ներկայացուցիչ, թեթեւ քաշային կարգում UFC վարկանիշային աղյուսակի 8-րդ համար Արման Ծառուկյանը մասնակցել է գրեփլինգի մրցաշարի եւ նվաճել հաղթողի կոչումը։
Հայ մարզիկը լուսանկար է հրապարակել սոցցանցերում ու գրել, որ դա իր մանկության երազանքն է եղել:
Արման Ծառուկյանը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից՝ 23 մենամարտում տանելով 20 հաղթանակ (8 նոկաուտ), կրելով 3 պարտություն։
Գրեփլինգը ըմբշամարտի բոլոր ոճերի հնարքների համադրությամբ մենապայքարային մարզաձեւ է։