Լեռնային Ղարաբաղում կարող է 50-1000 էթնիկ հայ մնացած լինել․ Ստեֆան Դյուժարիկ

02 Հոկտեմբերի 2023, 23:55

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում կարող է 50-1000 էթնիկ հայ մնացած լինել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի՝ իրենց թիմի այցելած հատվածներում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակելի տներին, ինչպես նաև մշակութային և կրոնական ենթակառուցվածքներին հասցված վնասներ չեն արձանագրվել: Չեն արձանագրվել նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման ու կենդանիների սպանդի դեպքեր։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելությունը Ստեփանակերտ հասավ երեկ` հոկտեմբերի 1-ին,երբ օրեր շարունակ տեղի էր ունենում արցախցիների բռնի տեղահանումը եւ Ստեփանակերտն ամբողջությամբ դատարկված էր։