«Ռոսսոտրուդնիչեստվոն» Երևանում հատուկ շտաբ է բացել արցախցիներին աջակցելու համար

03 Հոկտեմբերի 2023, 19:05

Քաղաքականություն

«Ռոսսոտրուդնիչեստվոն» Երևանում հատուկ շտաբ է բացել Արցախի հայերին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին Հայաստանի ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում հնչած հումանիտար կարիքները՝ մենք որոշում ենք մարդասիրական օգնության ծավալն ու շրջանակը։ Նման աշխատանքը հիմնականում ուղղված է առաջնահերթ կարիքների բավարարմանը»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։