Միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի մարդասիրական ջանքերը հայ ժողովրդին օգնելու համար. NIAC

04 Հոկտեմբերի 2023, 18:57

Քաղաքականություն

Միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի մարդասիրական ջանքերը՝ օգնելու հայ ժողովրդին այս դժվարին պահին: Այս մասին ասվում է Ամերիկայի Իրանի ազգային խորհրդի (NIAC) X-ի միկրոբլոգում:

«Արցախի էթնիկ զտումները աղետալի հետևանքներ են ունեցել. ավելի քան 100.000 բնիկ հայեր Ադրբեջանի կողմից վտարվել են իրենց նախնիների տներից՝ ամիսներ շարունակ սովից և խաղաղ բնակչության վրա դաժան հարձակումներից հետո», — նշվում է զեկույցում։

Հիմա եթերում